Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մի՛ փոխանցիր

Մի՛ փոխանցիր
02.02.2014 | 15:23

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակվածկոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին»,- տեղեկացնում է dem.am կայքը:
Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը:
Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնություն

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ